Քննադատությունները պետք է լինեն չափավոր և օրենքի շրջանակներում, բայց նաև ինձ համար անթույլատրելի է քննադատել դատական ակտը այն տեսանկյունից, երբ որոշման բովանդակության վերաբերյալ անձը որևէ տեղեկություն չունի։
Այս մասին Hayastan.news-ի հարցին, թե ինչպես է վերաբերում Աշոտ Փաշինյանի գործով Գայանե Հակոբյանի կալանք տալուց հետո իրեն ուղղված քննադատություններին, պատասխանեց դատավոր Ժորա Չիչոյանը։
«Այսինքն, վարույթի որևէ կողմ չհանդիսանալով որոշ անձինք վերլուծություններ են կատարել ու դրա հիման վրա քննադատել, որ ակտը հիմնավորված չէր կամ նմանատիպ բնույթի, ընդհուպ վիրավորական, դրան շատ վատ եմ նայում, դրա բողոքարկման համար իրավական գործընթացներ կան»,-ասաց նա։
Մյուս հարցին, թե եթե հակառակը լիներ, եթե Փաշինյանի ընտանիքի անդամը մեղադրվեր առևանգում իրականացնելու մեջ, ի՞նչ կաներ, Չիչոյանն ասաց․ «Վստահաբար նույն որոշումն էի կայացնելու եթե նույն հանգամանքները լիներ, որոշում կայացնելիս անունները չենք նայում, այլ փաստերն ու իրավիճակը»։