Այսօր Մանթաշյանց գործարարների միությունն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Հուշագրի նպատակն այն է, որ «Մանթաշյանց»-ը իր գործարարների միջոցով զբաղվածություն ապահովի պետական ծրագրերի և միջոցառումների իրականացման գործընթացներում, ինչպես նաև կողմերի միջև տեղեկատվության փոխանակման թափուր կամ նոր ստեղծվող աշխատատեղերի, զբաղվածության պետական ծրագրերի կամ միջոցառումների վերաբերյալ։
Հուշագիրը ստորագրեցին «Մանթաշյանց» գործարարների միության համանանախագահ Վահրամ Միրաքյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Մինչ ստորագրումը կողմերը հանդես եկան նախաբանով։
Մանրամասն՝ տեսանյութում
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ