Իմ տղային Նիկոլն է սպանել՝ իր վարած քաղաքականությամբ։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։
«Նա հայտարարեց, թե մեր տղաները զոհվել են ապագա խաղաղության համար, այսինքն՝ հայրենիքի համար չեն զոհվել։ Ուզեց ասել, թե հայ ազգը հայրենիք չունի, խոսքը միայն Արցախի մասին չի»,- ասաց Գալեյանը։
Նա դիմեց Փաշինյանին՝ ասելքվ․ «Ինչո՞ւ մեր տղաներին տարար, մեզ ապագա խաղաղություն պետք չի, առանց հայրենիք ի՞նչ խաղաղություն»,-ասաց Գալեյանը։