Դատավորների ժողովի օրակարգը եթե լինի ճիշտ նույն օրակարգը, որը նախորդ նիստին էր և որը չհաստատվեց, այսօր ևս ես այդ օրակարգին դեմ եմ քվեարկելու, որովհետև նախորդ նիստին արդեն իսկ այդ օրակարգին դեմ ենք քվերակել, հիմա չեմ կարոքղ հասկանալ ինչ պետք է լինի, որ ես կողմ քվերակեմ այն բանի շուրջ, ինչին ես արդեն քվերակել եմ։ Նախորդ նիստին հիմնավորումներ են ներկայացվել և այդ հիմնավորումներով հանդերձ ժողովն այդ օրակարգը չհաստատեց։
Այս մասին այսօր Դատավորների ընդհանուր ժողովից առաջ ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը։
«Այսինքն, ժողովը որոշեց, որ ԲԴԽ անդամի ընտրության, տեղերի հարցը պետք է որոշի Դատավորների ժողովը, ոչ թե դատական դեպարտամենտը։Հիմա եթե նույն օրակարգն է, ինձ համար իսկապես անհասկանալի է։ Նաև այսօր կարևոր է, տեսնենք այն հարցը կա՝ հետկանչի ինստիտուտը, ես տեղեկություն ունեմ, որ օրակարգում չկա, բայց պետք է, որ այդ հարցն էլ քննարկենք»,-ասաց Հովհաննիսյանը։
Նշենք, որ Hayastan.news-ը հայտնել էր, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հերթով իր մոտ է հրավիրել մարզերի և Երևանի բոլոր դատարանների նախագահներին, սպառնացել նրանց, ասել, ինչ ուզում են անեն, բայց Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի օրակարգով Ժողովը չի ընթանալու: Վերջինս պարտադրել է բոլոր դատարանների նախագահներին ապահովել իրենց դատարանների դատավորների ներկայությունը Ժողովին ու ապահովել իր օրակարգի իրագործումը: Նաև պայման է դրել, որ օրակարգում չի լինելու ԲԴԽ դատավոր անդամի հետկանչի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության հարցը: