Հետևեք մեզ։

Ես մեծացնում եմ սերունդ, որը ձեր դատաստանը Արցախում է անելու, մեր զավակների ընկած վայրերում, դուք շիրիմ չեք ունենալու․ Կարին Տոնոյանը՝ Դավիթ Տոնոյանին

14:50, 04 օգոստոս 2023
Ես մեծացնում եմ սերունդ, որը ձեր դատաստանը Արցախում է անելու, մեր զավակների ընկած վայրերում, դուք շիրիմ չեք ունենալու․ Կարին Տոնոյանը՝ Դավիթ Տոնոյանին

«5165» շարժման նախկին առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ դիմելով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին։

 «Խաչիկ Դաշտենցի անեծքից վախեցիր, դավիթ տոնոյան....
     
Երեկ նայում էի «հարցաքննվող» դավիթ տոնոյանին ու հիշում, թե մի անգամ ինչպես ինձ մոտ հպարտացավ, թե Դաշտենցի մոտ ազգականն է.... չէ, դավիթ, դու տոնոյան չես, դու անհողին ես....ես երեկ նայում էի սուտ խոսելու հարկադրանքից կուչ եկած, անորոշ հայացքով դեմքիդ ու նողկանք ապրում...... հիշում եմ, երբ Մենուայիս կորստի ցավից օրեր անց ուշքի եկա, ու լսեցի փաշինյանի կասկա ու զենք ճարելու ու ճակատ մեկնելու բարբաջանքը, ապշած հարցրի՝ բա տոնոյանն ուր է, ինչ է ասում սրան.... պատասխանեցին՝ ասում են իր սենյակում հարբած քնած է..... որքանով էր ճիշտ, միայն դու գիտես ու քո շրջապատը, դավիթ անհողին.... բայց կարծեմ մինչ օրս ազգը չիմացավ, թե պատերազմի օրերին ո՞ւր էր իր չպաշտպանության նախարար կոչվածը.....
          
Ու հիմա մի հարց եմ ուզում քեզ տալ.
       
 - Դու կարծում ես, թե ամեն ինչ ավարտվա՞ծ է, ու ստելով ու թաքցնելով պլստալու ե՞ս.... ախր, դուք հիմա ավելի շատ մահ պիտի երազեք, քան կյանք..... ո՞ւմ է պետք հայրենադավի, հայրենավաճառի, նիկոլաստրուկի այդքան անեծքածածկ կյանքը..... ոոոոնց եք կառչել ձեր ողորմելի կյանքից...... իսկ մեր զավակների զոհաբերման պլանը կազմելիս այդքան չէի՞ք դողում.... չէի՞ք սարսափում ձեր արյունառուշտ ախորժակից.....
        
Կարծում եք ժամանակը կփրկի՞ ձեզ ահեղ դատաստանից... չէ, դավիթ երկրատու, եթե անգամ ժամանակը փրկի, ապա ես մեծացնում եմ մի սերունդ, որ դեռ մի քանի փուլով «տեսնելու» է ձեր զավակներին...... ձեր զավակների զավակներին, եթե հասցնեն ծնվել.....ես մեծացնում եմ մի սերունդ, որ ձեր դատաստանը հենց Արցախում է անելու, մեր զավակների ընկած վայրերում.... ու դուք շիրիմ չեք ունենալու..... 
           
Ուշ, թե շուտ կբացահայտվի ողջ ճշմարտությունը, բոլորդ կստանաք ձեր արժանի պատիժը, բայց ցավ է, որ քեզ կհիշեն Դաշտենցի ազգանունով՝ Տոնոյան, ազգանուն, որ դու դարձրիր սուգոյան......  այդքաա՜ն ատելի ու նողկալի.....
            
Հուսով եմ մանկլավիկներդ՝ հաղթարծունն ու մյուսածունները քեզ կհասցնեն իմ այս խոսքերը»,- գրել է Տոնոյանը: