Հետևեք մեզ։

Ինձ հետ Կարեն Անդրեասյանը սպառնալիքի լեզվով երբևէ չի խոսել, այդպիսի փորձ էլ երբևէ չեմ հիշում․ Վերաքննիչ  քրեական դատարանի նախագահ (տեսանյութ)

14:58, 04 օգոստոս 2023
Ինձ հետ Կարեն Անդրեասյանը սպառնալիքի լեզվով երբևէ չի խոսել, այդպիսի փորձ էլ երբևէ չեմ հիշում․ Վերաքննիչ  քրեական դատարանի նախագահ (տեսանյութ)

Ինձ համար էլ է զարմանալի և հետաքրքիր է պատճառները, թե ինչո՞ւ է Դատավորների ընդհանուր ժողովը հրավիրվել նույն օրակարգով, որը չէր հաստատվել, կարծում եմ հենց սկզբում էլ այդ հարցը կպարզենք, դա ինձ համար պարզաբանման ենթակա հարց է։

Այս մասին Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Վերաքննիչ  քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանը։

Հարցին, թե հրապարակում եղավ, Դատավորների միություն  է հայտարարություն տարածել, որ դատավորները սպառնալիքների չտրվեն, ինչ կասի յադ մասին, Մխիթար Պապոյանը պատասխանեց․ «Ձեր կողմից հայտնվածը մամուլում եմ կարդացել, կամ ձեզնից եմ լսում, բնականաբար, եթե այդ հարցին չպատասխանեմ էլ, բոլորիդ համար պարզ է, որ ինձ նման առաջարկ ասեմ, պայման ասեմ, ինձ նման բան չի ասվել»։

 

Հարցին, թե ինքը հավատո՞ւմ է, որ ԲԴԽ նախագահն ասած լինի, որ իր օրակարգով պետք է շարժվեն, ոչ թե Մխիթար Պապոյանի, սպառնա և այլն, Պապոյանն ասաց․ «Իսկ դու՞ք հավատում եք։ Ցանկացած մարդ, ով ընդունակ է սպառնալիքներ ներկայացնելու կամ ժողովրդավար լինելու, դա բոլորի նկատմամբ չի կարող լինել։  Յուրաքանչյուր մարդ՝ պաշտոնյաների մասին է խոսքս, ինքն է թույլ տալիս իր հետ սպառնալիքի լեզվով խոսեն, թե չփորձեն խոսել սպառնալիքի լեզվով։ Ինձ հետ Կարեն Անդրեասյանը սպառնալիքի լեզվով երբևէ չի խոսել, այդպիսի փորձ էլ երբևէ չեմ հիշում»։