Կանադայի ԱԳ նախարարությունը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ կոչ անելով Ադրբեջանին ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
«Կանադան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ։
Ադրբեջանին կոչ ենք անում կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և թույլ տալ մարդկանց և ապրանքների ազատ տարանցումը Լաչինի միջանցքով, բոլոր կողմերին կոչ ենք անում շարունակել խաղաղ երկխոսությունը»,- ասված է գրառման մեջ։