Հետևեք մեզ։

Պուտինը օրենք է ստորագրել, ըստ որի՝ 18-ից 30 տարեկան քաղաքացիները ենթակա են զորակոչի

17:07, 04 օգոստոս 2023
Պուտինը օրենք է ստորագրել, ըստ որի՝ 18-ից 30 տարեկան քաղաքացիները ենթակա են զորակոչի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, ըստ որի՝ 18-ից 30 տարեկան քաղաքացիները ենթակա են զորակոչի։

Փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։


Նոր նորմերի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունում զինվորական տարիքի վերին շեմը բարձրացվում է երեք տարով՝ 27-ից 30 տարեկան։ Ստորին սահմանը մնում է անփոփոխ։

Օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից։