Հետևեք մեզ։

Անհրաժեշտ է ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը և մարդասիրական հրատապ կարիքների լուծումը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ

17:35, 04 օգոստոս 2023
Անհրաժեշտ է ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը և մարդասիրական հրատապ կարիքների լուծումը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ

Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան թվիթերյան իր էջում գրառում է կատարել Արցախում ստեղծված իրադրության վերաբերյալ:

«Խորապես անհանգստացած ենք Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված վատթարացող իրավիճակով: Անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժը և մարդասիրական հրատապ կարիքների լուծումը։ ՆԱՏՕ-ն խրախուսում է բոլոր շահագրգիռ կողմերին կրկնապատկել ջանքերը բանակցված համաձայնագրին հասնելու ուղղությամբ»,-գրել է նա: