Հետևեք մեզ։

Անհետ կորածներ զինծառայողների ծնողները փակ հանդիպման են Ալեն Սիմոնյանի հետ. aravot.am

17:42, 04 օգոստոս 2023
Անհետ կորածներ զինծառայողների ծնողները փակ հանդիպման են Ալեն Սիմոնյանի հետ. aravot.am

Անհետ կորածների հարազատները, ծնողները այսօր կառավարության շենքի մոտ պետք է բողոքի ցույց անեին: Բայց կառավարության շենքին չմոտեցան, հրապարակում քննարկեցին ու որոշեցին գնալ նախ Ազգային ժողով ու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հանդիպել:

Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաստատեց տեղեկությունը, թե Ազգային ժողովում ծնողներին ընդունել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և այս պահին ընթանում է փակ հանդիպումը: