Հետևեք մեզ։

Այս ծանր պահին կիսում ենք եղբայրական վրաց ժողովրդի խորը վիշտը. Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետին

18:02, 04 օգոստոս 2023
Այս ծանր պահին կիսում ենք եղբայրական վրաց ժողովրդի խորը վիշտը. Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետին
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Ռաչայի շրջանում ողբերգական աղետի հետևանքով մարդկային զոհերի և վիրավորների կապակցությամբ:
 
Հեռագրում, մասնավորապես, ասված է. 
 
«Ձերդ գերազանցություն, 
 
Խորապես ցնցված եմ Վրաստանի Ռաչայի շրջանում մարդկային կյանքեր խլած և ավերածություններ պատճառած աղետից: 
 
Հայ ժողովրդի և Հայաստանի կառավարության, ինչպես նաև անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և եղբայրական վրաց ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
 
Այս ծանր պահին կիսում ենք եղբայրական վրաց ժողովրդի խորը վիշտը»: