Հետևեք մեզ։

Միրզոյանը Դարչիաշվիլիին առաջարկել է Հայաստանի կառավարության աջակցությունն աղետի հետևանքների վերացման հարցում

21:59, 04 օգոստոս 2023
Միրզոյանը Դարչիաշվիլիին առաջարկել է Հայաստանի կառավարության աջակցությունն աղետի հետևանքների վերացման հարցում

Օգոստոսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել իր գործընկերոջը, Վրաստանի կառավարությանն ու բարեկամ վրաց ժողովրդին Ռաչայի շրջանում սողանքների հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:

 

Նախարար Միրզոյանն առաջարկել է Հայաստանի կառավարության աջակցությունն աղետի դեմ պայքարի և դրա հետևանքների վերացման հարցում: