Հետևեք մեզ։

Արայիկ Հարությունյանը հուսով է՝ միջանցքի հարցը կլուծվի ու արցախցիները ստիպված չեն լինի ավտոբուսներով հասնել Հակարիի կամուրջ. «Ազատություն»

22:45, 04 օգոստոս 2023
Արայիկ Հարությունյանը հուսով է՝ միջանցքի հարցը կլուծվի ու արցախցիները ստիպված չեն լինի ավտոբուսներով հասնել Հակարիի կամուրջ. «Ազատություն»

Լաչինի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման անդամները առաջիկա օրերին ծրագրում են ավտոբուսներով ավտոերթ կազմակերպել դեպի ադրբեջանցիների կողմից փակված Հակարիի կամուրջ։ Իրենց այդ քայլով փորձելու են ցույց տալ աշխարհին, որ Ալիևը ստում է, թե ճանապարհը բաց է։

Ավտոբուսով դեպի Հակարիի կամուրջ ուղևորության շուրջ Արցախում միասնական մոտեցում չկա: Խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը պնդում է՝ եթե 100-ավոր քաղաքացիներ ցանկություն են հայտնել մասնակցել խաղաղ ակցիային, ապա իր համոզմամբ, հազարավոր մարդիկ էլ դեմ են դրան։

Արցախի իշխանությունից վստահեցնում են՝ ոչ ավտոբուսներով և ոչ էլ վառելիքով չեն աջակցում դեպի Հակարիի կամուրջ ուղևորվող քաղաքացիներին։

Նախագահ Արայիկ Հարությունյանի գրասենյակից «Ազատությանը» փոխանցեցին, որ նա ըմբռնումով է մոտենում հանրային նախաձեռնություններին։

Հարությունյանը հուսով է, որ Լաչինի միջանցքի ապարջափակման ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցները արդյունավետ կլինեն, և արցախցիները ստիպված չեն լինի նման քայլերի դիմել։ Թե այժմ կոնկրետ ի՞նչ միջոցներ են ձեռնարկում Արցախի իշխանությունները, չեն մանրամասնել։