Ռումինական «Ֆարուլի» երկրպագուները Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում 8 ամսից ավելի շրջափակման մեջ գտնվող Արցախին աջակցող ակցիա են անցկացրել:
Այս մասին հաղորդում է ՖԱՖ երկրպագուական շարժումը:
«Արցախը Հայաստան է». Երևանի «Ուրարտու» մարզադաշտի տրիբունայում այսպիսի գրությամբ պաստառ են պարզել ռումինական ակումբի երկրպագուները:
«Նման ակցիաները ևս մեկ անգամ փաստում են երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ինչը նաև հիմք հանդիսացավ ամուր ֆանատական ընկերության»,- ասված է ՖԱՖ-ի հաղորդագրության մեջ: