Հետևեք մեզ։

Որդու հետ երեխա ունենալու մասին խոսել էր նրա զորակոչվելուց առաջ. ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Զորիկ Շահրամանյանի քույրը

00:09, 05 օգոստոս 2023
Որդու հետ երեխա ունենալու մասին խոսել էր նրա զորակոչվելուց առաջ. ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Զորիկ Շահրամանյանի քույրը

«Էրեբունի» բժշկական կենտրոնում ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Զորիկ Շահրամանյանի քույրը:

 

 

 

 

Այս մասին հայտնում են «Էրեբունի» բժշկական կենտրոնից։

 

«Մանուշ Սահակյանը որդու զոհվելուց հետո որոշել է կրկին մայրանալ: Հղիությունն անցել է առանց խնդիրների, գրեթե 38 շաբաթում, բնական ծննդաբերության ճանապարհով ունեցել է առողջ աղջիկ՝ 3300 գ քաշով, 49 սմ հասակով: Ծնողները նրան Արիանա են անվանակոչել:

 

Ծնունդն ընդունել է «Էրեբունի» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Համբարձումյանը: Մայրիկին և բալիկին տանը սպասում են 17 տարեկան քույրը և 13 տարեկան եղբայրը»,- նշել էն կենտրոնից:

 

Մանուշ Սահակյանն ասել է, որ կրկին երեխա ունենալու մասին առաջին անգամ Զորիկի հետ է խոսել՝ զինվորական ծառայության մեկնելուց առաջ, ինչին որդին ուրախությամբ է արձագանքել, սակայն մի քանի ամիս հետո սկսված պատերազմը նրանց ընտանիքում փոխել էր ամեն ինչ: «Երեք տարի անց ծնված Արիանան Շահրամանյանների կյանքը լցրել է նոր հույսով և ուրախությամբ»: