Հետևեք մեզ։

Այսօր հնարավորություն կա պաշտպանելու 120 հազար հայի` հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը. Էդմոն Մարուքյան

10:29, 05 օգոստոս 2023
Այսօր հնարավորություն կա պաշտպանելու 120 հազար հայի` հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը. Էդմոն Մարուքյան

 

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր էջում գրել է` այսօր հնարավորություն կա կանխելու Լեռնային Ղարաբաղի ամբողջական էթնիկ զտումները, պաշտպանելու 120 հազար հայի` հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը։

«ԵԱՀԿ-ն և այլ միջազգային դերակատարներ 30 տարի շարունակ հսկայական ջանքեր են գործադրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար, մինչդեռ Ադրբեջանի նախագահը բառացիորեն խոստովանեց՝ իր «ցմահ առաքելությունը պատերազմում հաղթելն էր»:

Մենք բախվում ենք 2020-ի պատերազմի սարսափելի հետևանքներին, որ սանձազերծել էր Ադրբեջանը համաշխարհային կարգի և իրավունքի ցանկացած նորմի և սկզբունքի դեմ: Բայց այսօր հնարավորություն կա կանխելու ԼՂ էթնիկ զտումները, պաշտպանելու 120 հազար հայի՝ հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը: Վե՛րջ տվեք Լաչինի միջանցքի շրջափակմանը»,- գրել է նա:

Վերլուծական