Հետևեք մեզ։

«ՀայաՔվեն», գուցե, այն փրկողակը լինի, որը նույնիսկ այս իշխանությանը կարողանա ծուղակից հանել. Չալաբյան

11:56, 05 օգոստոս 2023
«ՀայաՔվեն», գուցե, այն փրկողակը լինի, որը նույնիսկ այս իշխանությանը կարողանա ծուղակից հանել. Չալաբյան

«ՀայաՔվե» նախաձեռնությունը ստորագրահավաքի արդյունքներն ամփոփելու  և ԿԸՀ ներկայացնելու համար երկու շաբաթ դադար կվերցնի։ Այս մասին ասուլիսում ասել է նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

Չալաբյանը նշել է, որ հաջորդ փուլում կարևորագույն խնդիր է օրինագիծն ԱԺ-ում ընդունելը, ընդդիմադիր խմբակցությունների հետ արդեն իսկ սկսել են աշխատել:

«Գործող իշխանությունը հասկանում է, որ ինքը հայտնվել է իր քաղաքականության ծուղակում, «ՀայաՔվեն», գուցե, այն փրկողակը լինի, որը նույնիսկ այդ իշխանությանը կարողանա ծուղակից հանել»-ասել է Չալաբյանը և հավելել, որ ամեն ինչ անելու են, որ իշխանությանը համոզեն հրաժարվել Արցախն Ադրբեջանին հանձնելու կործանարար քաղաքականությունից:

Վերլուծական