Հետևեք մեզ։

«ՀայաՔվե»-ին միացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, ավագանու ներկայացուցիչներ

12:15, 05 օգոստոս 2023
«ՀայաՔվե»-ին միացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, ավագանու ներկայացուցիչներ

ՀՀ մարզերի մի շարք համայնքներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, որոշ դեպքերում նույնիսկ տեղական ավագանու ՔՊ անդամներ միացել են «ՀայաՔվե»-ին: Այս մասին ասուլիսում հայտարարել է նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

 

Ըստ Չալաբյանի՝ նրանք միացել են այն հիմնավորմամբ, որ իրենք իրենց սեփական ղեկավարությանը երբևիցե մանդատ չեն տվել Արցախն Ադրբեջանի կազմում թողելու։ 


«Առաջիկա շաբաթներին  այս գաղափարը տարածվելու է հենց ՔՊ կուսակցության ներսում, ավելի և ավելի անդամներ, որոնք նաև պաշտոններ են զբաղեցնում, կարծում եմ, հետ են կանգնելու Արցախի հանձնման աղետալի ուղեգծից՝ տեսնելով, թե ինչ է տեղի ունենում Արցախում, տեսնելով, որ այդ մարդկանց սովն ու արյունը մնալու է իրենց խղճին։ Կարծում եմ՝ դա տեղի է ունենալու, դուք ականատես կլինեք այդ գործողություններին», - նշել է Չալաբյանը։

Վերլուծական