Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սերգեյ Ատոմյանն ազատվել է Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սերգեյ Ատոմյանին ազատել քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Սերգեյ Ատոմյանը Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում նշանակվել էր 2021 թվականի սեպտեմբերի 15-ին։