Հետևեք մեզ։

Վրաստանում տեղի ունեցած սողանքի հետևանքով մահացածների թիվը հասել է 12-ի

15:02, 05 օգոստոս 2023
Վրաստանում տեղի ունեցած սողանքի հետևանքով մահացածների թիվը հասել է 12-ի

Վրաստանի Օնի մունիցիպալիտետի Շավի հանգստյան գոտու մոտակայքում տեղի ունեցած սողանքի հետևանքով մահացածների թիվը հասել է 12-ի:

Այս մասին տեղեկություն է տարածել Ներքին գործերի նախարարությունը։

Տարերային աղետի հետեւանքով անհետ կորած է համարվում առնվազն 25 մարդ:

Նշենք, որ առավոտյան ժամերից որոնողական աշխատանքներին միացել են նաև զինվորականները։ Հաղորդվել է, որ տարածքում աշխատում է մոտ 400 փրկարար։