Հետևեք մեզ։

Հենրիխ Մխիթարյանի հայտարարությունն՝ արցախցի երեխաների ու Լաչինի միջանցքի մասին

15:49, 05 օգոստոս 2023
Հենրիխ Մխիթարյանի հայտարարությունն՝ արցախցի երեխաների ու Լաչինի միջանցքի մասին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն հանդես է եկել հայտարարությամբ և կոչ է արել բացել Լաչինի միջանցքը։

Անվանի հայը գրել է․«Ավելի քան  30000 երեխա ու նրանք ընտանիքները Լեռնային Ղարաբաղում ութ ամիս է ապրում են շրջափակման և ավերածությունների մեջ։ 

Շրջափակված լինելով իրենց հայենիքում՝ նրանք գտնվում են սովի և հումանիտար ճգնաժամի շեմին՝ զրկված լինելով կենսական դեղորայքի, ուտելիքի և այլ անհրաժեշտ պարագաների հասանելիությունից։

Սովից մահացող մարդկանց սիրտ ճմլող իրականությունը աղետ է, որն անհապաղ գործողություններ է պահանջում: Երեխաներին այս պատերազմի դադարեցումն է հարկավոր, որպեսզի սկսեն բուժվել և վերականգնվել:

 

Լաչինի միջանցքով պետք է ապահովվի սկզբունքային և անարգել հումանիտար հասանելիությունը։