Հետևեք մեզ։

49-ամյա տղամարդը հարևանի տանը գնացել է աշխատելու, հոսանքահարվել է և մահացել. shamshyan.com

17:34, 05 օգոստոս 2023
49-ամյա տղամարդը հարևանի տանը գնացել է աշխատելու, հոսանքահարվել է և մահացել. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է Shamshyan.com-ը։

 

Ժամը 10։15-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 11 խումբը կանչով մեկնել է Ղափանցյան փողոցի 29 հասցե, որտեղ հայտնաբերել են 49-ամյա տղամարդու դի։

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացել է էլեկտրահարվելու հետևանքով, աշխատանքներ կատարելիս է եղել իր հարևանի տանը։