Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում 45 կգ քաշային Գոռ Բունիաթյանը որակավորման փուլում 7-0 հաշվով հաղթել էր ղազախ ըմբիշին, ապա 8-0 հաշվով առավելության էր հասել ճապոնացի ըմբիշի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ: Այդ փուլում Բունիաթյանը 4-3 հաշվով առավելության է հասել թուրք Էբուբեկիր Գուռի նկատմամբ: