Հայաստանը պատրաստ է Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև եռակողմ հանդիպման. առաջիկայում նախատեսվում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա, որտեղ այդ հարցը կքննարկվի: Այս մասին ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը պատրաստ է դրան, երեկ դրա մասին խոսել եմ նաև Ռուսաստանի նախագահի հետ: Առաջիկայում նախատեսվում է արտաքին գործերի նախարարի այց Մոսկվա»,- ասաց Փաշինյանը: