Հետևեք մեզ։

Հայաստանն «անհետանում է» քարտեզից. Ադրբեջանի պետական հեռուստաընկերության եթերում ՀՀ ողջ տարածքը ներկայացվում է ադրբեջանական անուններով. ԱԳՆ

11:29, 06 օգոստոս 2023
Հայաստանն «անհետանում է» քարտեզից. Ադրբեջանի պետական հեռուստաընկերության եթերում ՀՀ ողջ տարածքը ներկայացվում է ադրբեջանական անուններով. ԱԳՆ

Ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը ցուցադրել է 35 րոպեանոց «ֆիլմ», որում ՀՀ ամբողջ սուվերեն տարածքը ներկայացվում է իբրև Ադրբեջանի տարածք: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

 

«Ինչպես երևում է, Հայաստանն «անհետանում է» քարտեզից. սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ քարոզչություն և հարևանի սուվերենությանն ուղղված անթաքույց սպառնալիք:

 

Հայաստանի շրջանները, մայրաքաղաք Երևանն ու Սևանա լիճը երևում են ադրբեջանական տեղանուններով: Սա առաջին դեպքը չէ: Կեղծ մատնանշումներով Ադրբեջանը մշտապես իր հանրությանը հակահայկական տրամադրություններով է սնում: Որպես տարածաշրջանի համար դատապարտելի և անընդունելի վարքագիծ` այն պետք է վճռականորեն մերժվի բոլորի կողմից ամբողջությամբ»,- գրել է նա: