Հետևեք մեզ։

Ես իմ եղբոր՝ Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդի հետ եմ. Հռոմի պապը կոչ է արել աղոթել Վրաստանում ավերիչ սողանքի զոհերի հոգիների համար

20:09, 06 օգոստոս 2023
Ես իմ եղբոր՝ Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդի հետ եմ. Հռոմի պապը կոչ է արել աղոթել Վրաստանում ավերիչ սողանքի զոհերի հոգիների համար

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հավատացյալներին կոչ է արել աղոթել Վրաստանում  սողանքի հետևանքով զոհերի հոգիների համար։ Ֆրանցիսկոսն այս հայտարարությունն արել է Պորտուգալիա կատարած այցի ժամանակ։

 

Ելույթի ժամանակ Հռոմի պապն իր աջակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու որոնողափրկարարական խմբերին։

 

Ելույթի ավարտին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նշել է, որ ինքն այս ողբերգական իրավիճակում Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդի կողքին է :

 

«Ես իմ եղբոր՝ Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդի հետ եմ»,- ասել է Հռոմի պապը։

 

Շովում օգոստոսի 3-ին սողանք է տեղի ունեցել. Առկա տվյալներով զոհվել է 18 մարդ, աղետի գոտում որոնվում է 17 մարդ։

 

Վրաստանում օգոստոսի 7-ը հայտարարվել է սգո օր։