Հետևեք մեզ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինահայ դպրոցականներին

20:21, 06 օգոստոս 2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Արգենտինահայ դպրոցականներին

 

Օգոստոսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայի հայոց թեմի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Դերձակյան» դպրոցների ավարտական դասարանների աշակերտներին:  

 

Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունն ու սերը փոխանցելով Արգենտինայից ժամանած հայորդիներին, գուհանակությամբ արձանագրեց, որ արգենտինահայ գաղութն աչքի է ընկում առանձնահատուկ կազմակերպվածությամբ, հայ կյանքի և ազգային արժեքների նախանձախնդիր պահպանմամբ: 

 

Հանդիպմանը Հայոց Հայրապետը նաև իր գնահատանքը հայտնեց դպրոցների հոգաբարձուներին, տնօրինությանը և մանկավարժներին աշակերտներին հայեցի կրթելու ու դաստիարակելու գործում ներդրած ջանքերի համար։ 

 

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց ավարտական դասարանների սաներին հայրենիքով խանդավառված ու ոգևորված լծվել արգենտինահայ համայնքի առավել զորացման գործին, իրենց զորավոր հավատքով հաղթահարել ժամանակակից մարտահրավերները և պահպանել ազգային գիտակցությունն ու ոգին: