Հետևեք մեզ։

Հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը «Ջրաշխարհ» արգելվել է. ՄԻՊ արձագանքը

09:38, 07 օգոստոս 2023
Հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը «Ջրաշխարհ» արգելվել է. ՄԻՊ արձագանքը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի արձագանքը հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը «Ջրաշխարհ» խոչնդոտելու առնչությամբ:

 

«Այսօր՝ օգոստոսի 6-ին, սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ Վանաձորից Երևան ժամանած հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաների մուտքը «Ջրաշխարհ» ժամանցի կենտրոն առանց հիմնավորման արգելվել է: Պաշտպանն աշխատակազմին անմիջապես հանձնարարել է զբաղվել վերոնշյալ խնդրով: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ ստեղծված իրավիճակի պատճառները պարզելու համար:

 

Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ցանկացած խտրական վերաբերմունքի բացառումն ու հասարակության բոլորանդամների համար  հավասար հնարավորությունների ապահովումը:

 

Սույն դեպքը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Մանրամասների վերաբերյալ աշխատակազմը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»: