Հետևեք մեզ։

Պուտինն ու Էրդողանը կքննարկեն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»․ ԶԼՄ

10:51, 07 օգոստոս 2023
Պուտինն ու Էրդողանը կքննարկեն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»․ ԶԼՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա սպասվող այցի ընթացքում կքննարկվեն Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորումը և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։

Այս մասին գրել է թուրքական «Հուրիեթ» հրատարակությունը։

Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ընթացքում կքննարկվեն Ռուսաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները, Հացահատիկի համաձայնագրի վերականգնումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։

Քննարկումներում կներառվի նաև սիրիական հարցը։

Նշենք, որ Պուտինի այցը Թուրքիա սպասվում է այս ամիս։ Այցի ստույգ ժամկետը չի հաղորդվում։