Հետևեք մեզ։

Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվել է ՀՅԴ-ական պատգամավոր Դավիթ Իշխանյանի թեկնածությունը

10:58, 07 օգոստոս 2023
Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվել է ՀՅԴ-ական պատգամավոր Դավիթ Իշխանյանի թեկնածությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում արտահերթ նիստ է մեկնարկել՝ խորհրդարանի ղեկավար ընտրելու օրակարգով։

Իշխող Ազատ Հայրենիք-ՔՄԴ խմբակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է ընդդիմադիր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի թեկնածությունը։

Նիստին մասնակցում են նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։