Հետևեք մեզ։

Արցախում առաջացել է կանխիկ դրամի խնդիր

11:28, 07 օգոստոս 2023
Արցախում առաջացել է կանխիկ դրամի խնդիր

Արցախում առաջացել է կանխիկ դրամի խնդիր։ Այս մասին հայտարարել են Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից։

«Քանի որ 2022թ. դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է շրջափակման մեջ, իսկ ընթացիկ տարվա հունիսի 15-ից լրիվությամբ դադարեցված են նաև հումանիտար բեռնափոխադրումները, Արցախում առաջացել է կանխիկ դրամի խնդիր:

ԱՀ կառավարության որոշմամբ սահմանված սոցիալական աջակցության ծրագրերն իրականացնելու, աշխատավարձերն ու թոշակները վճարելու և կանխիկ դրամաշրջանառության ներքին ընթացքն ապահովելու համար խնդրում ենք բանկային հաշիվներում պահվող դրամական միջոցները կանխիկացնել ըստ անհրաժեշտության (ներդրված է նաև կանխիկացման սահմանաչափ), իսկ ազատ կանխիկ միջոցները պահել բանկային հաշիվներում:

Խնդրում ենք աջակցել պետությանը, որպեսզի կարողանանք համատեղ ջանքերով հաղթահարել Արցախի ժողովրդի առաջ ծառացած ծանր մարտահրավերները»,- ասվում է հաղորդագրությունում։