Այսօր՝ օգոստոսի 7-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամաբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ Ռ. Մելիքյան փողոցի 52 հասցեի մոտ անհայտ անձը կրակել է Ա. Հովսեփյանի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ վերջինս հիվանդանոցում մահացել է: Դեպքի վայրում հայտնաբերվել է 1 պարկուճ և 2 գնդակ, իսկ Արթուր Գորգոթյանը, ում ամբողջական տվյալները պարզվում են, ոստիկաններին և քննիչներին է ներկայացրել 1 պարկուճ:
Դեպքի վայրի զննությամբ էլ Toyota մակնիշի ավտոմեքենայի վրա հայտնաբերվել է 2 կրակված հետք, իսկ «Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող Mercedes G (յաշիկ) մակնիշի ավտոմեքենայի վրա էլ հայտնաբերվել է 1 կրակոցի հետք: Նշված ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի պահպանվող հատուկ տարածք:Դեպքի փաստով էլ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։