Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա մշակման փուլում է։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այցը մշակման փուլում է»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարն առաջիկայում կայցելի Մոսկվա: