Հետևեք մեզ։

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 373-ի

12:06, 07 օգոստոս 2023
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 373-ի

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 14-ով և հասել է 373-ի: 

Այս մասին հայտնել է  ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Վարակվածներից 4-ը հոսպիտալացված են, 226-ը դուրս են գրվել հիվանդանոցից»,– ասված է հաղորդագրությունում: 

Վարակվածներից 260-ը երեխաներ են, 113-ը` մեծահասակ: