Հետևեք մեզ։

Հարավային Կովկասում անվտանգություն ապահովելու համար կարևոր է, որ Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացները զուգահեռաբար զարգանան․ Թուրքիայի ԱԳ նախարար

13:01, 07 օգոստոս 2023
Հարավային Կովկասում անվտանգություն ապահովելու համար կարևոր է, որ Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացները զուգահեռաբար զարգանան․ Թուրքիայի ԱԳ նախարար

Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման գործընթացն արագացել է։ Այս մասին Անկարայում կայացած «Դեսպանների 14-րդ համաժողովի» բացման արարողության ժամանակ ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Հարավային Կովկասում կայունություն, բարգավաճում և անվտանգություն ապահովելու համար կարևոր է, որ Հայաստան-Թուրքիա և Հայաստան- Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացները զուգահեռաբար զարգանան»,- ասել է նա։