Հետևեք մեզ։

ԼՂ վերաբերյալ միջազգային բոլոր կոչերն ու որոշումները կատարելու համար անհրաժեշտ են հստակ քայլեր. ԱԳՆ խոսնակ

13:17, 07 օգոստոս 2023
ԼՂ վերաբերյալ միջազգային բոլոր կոչերն ու որոշումները կատարելու համար անհրաժեշտ են հստակ քայլեր. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային բոլոր կոչերն ու որոշումները կատարելուն ուղղված հստակ քայլերի անհրաժեշտության մասին։

«Հունիսին ԵԽԽՎ-ն ընդունեց Լաչինի միջանցքի շրջափակման մասին բանաձև՝ հիմնված  Փոլ Գավանի զեկույցի վրա։ Փոլ Գավանը օգոստոսի 4-ին գրել է. «Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտման պլանավորված  փորձ է»։ Այժմ անհրաժեշտ են հստակ քայլեր միջազգային բոլոր կոչերն ու որոշումները կատարելու համար»,- X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակը՝ կիսվելով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամ Փոլ Գավանի գրառմամբ:

 

Վերլուծական