Ուկրաինան դարձել է Միացյալ Նահանգների կողմից ամենամեծ օգնություն ստացող երկիրը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այսպիսի եզրակացություն է արել The Washington Post թերթը՝ Պենտագոնի և ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական տվյալների վերլուծության արդյունքում։
Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է ավելի քան 66,2 մլրդ դոլարի օգնություն, որից ավելի քան 43 մլրդ դոլարը՝ ուղղակի ռազմական օգնություն, նշում է թերթը։ Վաշինգտոնը Կիևին ուղարկել է մոտ 23,5 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական տեխնիկա Պենտագոնի պաշարներից, երկարաժամկետ պարտավորություններ է ստանձնել աջակցելու Ուկրաինային, ֆինանսավորել 18 միլիարդ դոլարի զենքի արտադրությունը և արևմտյան զենքի գնման սուբսիդիաներ է տրամադրել 1,5 միլիարդ դոլարի չափով: Ուկրաինան ստացել է մոտ 20,5 միլիարդ դոլար տնտեսական օգնություն և 2,6 միլիարդ դոլար՝ մարդասիրական օգնություն: