Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հրաժարվել է ուղեկցել արցախցիների ավտոերթը դեպի Հակարիի կամուրջ, որտեղ ապօրինի ադրբեջանական անցակետ է տեղադրվել։ Այս մասին հայտնի է դառնում Արցախի Հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանի ֆեյսբուքյան գրառումից, որտեղ վերջինս հրապարակել է ռուսական կողմից ստացված նամակը։
«Հրապարակվել է ՌԴ ՊՆ հրամանատարության, գեներալ-գնդապետ Ա.Ի. Լենցովի և հրամանատարի տեղակալ, գնդապետ Ի.Սազոնովի պատասխան նամակը։
Հարկ է ընդգծել, որ խաղաղ ավտոերթին ուղեկցելուց և խաղաղապահների անվտանգությունն ապահովելուց հրաժարվելը նշանակում է, որ խաղաղապահները հրաժարվում են կատարել իրենց պարտավորությունները, խախտում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը և փաստորեն Ադրբեջանի ղեկավարության հետ միասին շրջափակում Լեռնային Ղարաբաղը։
Միջազգային խաղաղապահների ներգրավման խնդիրն էլ ավելի արդիական ու անհրաժեշտ է դառնում»,- ասված է Օսիպյանի գրառման մեջ։
Նամակում մասնավորապես նշվում է․
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորախումբը չի նախատեսում ավտոերթի շարասյուններում մեքենաների ուղեկցում, ինչպես նաև տարբեր գործողությունների և հավաքների անվտանգությունն ապահովելը»։