ՅՈՒՆԻՍԵՖ-ը միանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին․ միջազգային մարդասիրական իրավունքում և երեխայի իրավունքներում ամրագրված սկզբունքներին համապատասխան՝ առաջին անհրաժեշտության իրերի բաշխման համար:
Այդ մասին ասված է «Լուրերի» հարցմանն ի պատասխան՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային մասնաճյուղի պատասխանում։
«Մենք վճռականորեն կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին և նրանց վրա ազդեցություն ունեցողներին՝ երեխաների անվտանգությունն ու գոյատևումը վեր դասել բոլոր մյուս նկատառումներից»,- նշել են ՅՈՒՆԻՍԵՖ-ից: