Հետևեք մեզ։

«Սաղություն լինի, կգամ»․ Վագիֆ Խաչատրյանը երկտող է փոխանցել Կարմիր խաչի միջոցով․ News.am

16:44, 07 օգոստոս 2023
«Սաղություն լինի, կգամ»․ Վագիֆ Խաչատրյանը երկտող է փոխանցել Կարմիր խաչի միջոցով․ News.am

Կարմիր խաչը երեկ՝ օգոստոսի 7-ին, այցելել է Ադրբեջանի կողմից հուլիսի 29-ին առեւանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Վագիֆ Խաչատրյանի դուստր՝ Վերա Խաչատրյանը:

«Մենք հնարավորինս պայքարում ենք, որպեսզի կարողանանք հայրիկիս հետ բերել: Ասացին՝ դեղեր է խմում իբր թե բուժման համար: Բայց իր հիվանդությունը բուժելի հիանդություն չէ, այլ վիրահատական է: Կարմիր խաչից երկտող են փոխանցել, որում գրված է՝ «լավ եմ, ձեր մասին եմ մտածում, սաղություն լինի, կգամ»»,- պատմեց Վերա Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առեւանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։