2018 թվականի իշխանափոխությունից հետո ձևավորված «Հեղափոխության պահապաններ» խմբի հիմնադիր Հայկ Ստեփանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել է, որ խմբավորումն այլևս կապ չունի իշխանության հետ․
«Ընդհանրապես ցանկություն չկա որևէ պաշտոն վերցնելու, որովհետեւ մեր նպատակները չեն համընկնում իշխանության հետ։ 2018 թվականից եղել ենք, այո, իշխանության կողքին, օգնել ենք շատ կարևոր պահերի, որևէ մեկը չփորձի հերքել։ Մեր նպատակները լիովին այլ են, մենք այլ բան ենք սպասել։ Ի՞նչ լավ բան կա, ինչ էլ կա՝ փիառով ներկայացվում է ձեր աչքերին թոզ փչելու համար։ Ես ասում եմ որպես երկար ժամանակ պետական ապարատում աշխատած մարդ՝ ձեր աչքերին թոզ են փչում»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․