Հետևեք մեզ։

Արմեն Գրիգորյանը զրուցել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ

17:01, 07 օգոստոս 2023
Արմեն Գրիգորյանը զրուցել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ

Օգոստոսի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ:


Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Ալի Աքբար Ահմադիանին ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել այդ կարևոր պաշտոնում՝ ի շահ Իրանի բարեկամ ժողովրդի:


Հեռախոսազանգի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԻԻՀ տնտեսական համագործակցության, ինչպես նաև հետագա փոխգործակցության հարցերի շուրջ: