Հետևեք մեզ։

ՀՀ-ում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով մեծացել է խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման վտանգը

17:24, 07 օգոստոս 2023
ՀՀ-ում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով մեծացել է խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման վտանգը
Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը:
 
ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:
 
Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է`
 
• վառել խարույկներ չնախատեսված վայրերում:
 
Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով.
 
• նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ.
• ծխել և օգտվել բաց կրակից` վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում.
• կատարել չոր խոտի, խոզանի այրում.
• բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթ            ներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ.
• թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր և այլն:
        
Հարգելի քաղաքացիներ, նկատված հրդեհի կամ ծխի դեպքում անհրաժեշտ է անմիջապես զանգահարել 911 հեռախոսահամարին: