Հետևեք մեզ։

Նժդեհի փողոցի շենքերից մեկի տանիքի ծածկը կոտրվել է, քաղաքացին ընկել է տանիքի մեջ

20:44, 07 օգոստոս 2023
Նժդեհի փողոցի շենքերից մեկի տանիքի ծածկը կոտրվել է, քաղաքացին ընկել է տանիքի մեջ

 

Օգոստոսի 7-ին, ժամը 14:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Նժդեհի փողոցի շենքերից մեկի տանիքին աշխատանքներ իրականացնելիս ծածկը կոտրվել է, քաղաքացին ընկել է տանիքի մեջ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ  մարտական հաշվարկ։

Փրկարարները Ռ․ Թ․-ին դուրս են բերել տանիքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածը հոսպիտալացվել է «Շենգավիթ» ԲԿ: