Հետևեք մեզ։

Խառը մենամարտերի (MMA) պատանիների աշխարհի առաջնությունում ՀՀ հավաքականը փայլուն է հանդես եկել

23:31, 07 օգոստոս 2023
Խառը մենամարտերի (MMA) պատանիների աշխարհի առաջնությունում ՀՀ հավաքականը փայլուն է հանդես եկել

Օգոստոսի 1-6-ը Միացյալ Արաբական Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում տեղի ունեցած խառը մենամարտերի (MMA) պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի Հանրապետության հավաքականը մասնակցել է 30 մարզիկներով և 8 մարզիչներով՝ ապահովելով փայլուն արդյունքներ:

 

Մասնավորապես Դավիթ Սևլիկյանը և Ժորա Մուրաջյանն արժանացել են ոսկե, Խաչիկ Ասատրյանը՝ արծաթե, իսկ Համլետ Ասլանյանը և Արմեն Կոստանյանը՝ բրոնզե մեդալների:

 

Ի պատիվ հայ մարզիկների և նրանց մարզիչների՝ ՀՀ Օրհներգի ներքո հայոց Եռագույնը երկու անգամ բարձրացվել է համաշխարհային առաջնության մրցանակները հանձնելիս: