Հետևեք մեզ։

Հայաստանում դատապարտված ադրբեջանցի երկու զինծառայողները կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ

07:33, 08 օգոստոս 2023
Հայաստանում դատապարտված ադրբեջանցի երկու զինծառայողները կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ

Հայաստանում դատապարտված Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ Բաբիրով Աքշին Գաբիլ օղլին և Ախունդով Հուսեյն Ահլիման օղլին Կարմիր Խաչի միջոցով տեսազանգով կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

 

Նրանք հարազատներին հայտնել են, որ լավ են, սակայն չգիտեն՝ երբ կվերադառնան Ադրբեջան։

 

Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքում հայտնաբերված ադրբեջանցի դիվերսանտ ԱգշինԲաբիրովը դատապարտվել է 11.5 տարվա ազատազրկման, իսկ Հուսեյն Ախունդովը, ով նաևսպանել է ԶՊՄԿ աշխատակցին, 20 տարով ազատազրկվել է։