Հետևեք մեզ։

Լոռու մարզում ավտոմեքենան կոտրել է շիրմաքարը և հայտնվել գերեզմանոցում. shamshyan.com

10:09, 08 օգոստոս 2023
Լոռու մարզում ավտոմեքենան կոտրել է շիրմաքարը և հայտնվել գերեզմանոցում. shamshyan.com

Երեկ՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 38-ամյա Քրիստինա Թ.-ն իր վարած Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան ճամփեզրից մոտ 1,5 մ հեռավորության վրա գտնվող «Վարսենիկ Մարկոսյան» գրառմամբ գերեզմանին: 

 

 

Ինչպես հայտնում է  Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Քրիստինա Թ.-ն և նրա 15-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշական կենտրոն:

 

Բախման հետևանքով շիրմաքարը կոտրվել է և մեքենան հայտնվել է հետիոտնի համար նախատեսված վայրում: