Հետևեք մեզ։

Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը հասանելի է․ Միլլեր

11:46, 08 օգոստոս 2023
Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը հասանելի է․ Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, արձագանքելով ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարի հայտարարությանն առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված հաշտության պայմանագիրը չի կարող կայուն լինել, նշել է՝ չի ուզում խոսել Ռուսաստանի մասին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին:

«Մենք Հայաստանի և Ադրբեջանի հետ անմիջականորեն առնչվել ենք. հատուկ բանագնաց Բոնոն անցած շաբաթ մեկնեց տարածաշրջան և անմիջականորեն շփվեց նրանց հետ: Չնայած այս հարցում կողմ չհանդիսացող երկրների մեկնաբանություններին, մենք հավատում ենք, որ համաձայնությունը մնում է հասանելի, և մենք կշարունակենք աշխատել նրանց հետ՝ դրան հասնելու համար»,- ասել է Միլլերը:

 

Վերլուծական