Հետևեք մեզ։

Ի՞նչ ունեցվածք ունի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը

12:09, 08 օգոստոս 2023
Ի՞նչ ունեցվածք ունի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը

 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է 2022 թվականի իր գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագիրը, որից տեղեկանում ենք, որ նախարար Ավանեսյանը 2022 թվականին  25 մլն դրամով օտարել է Երևանի Արաբկիր համայնքում գտնվող բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքը, սակայն նոր անշարժ գույք ձեռք չի բերել։

Ավանեսյանը տարվա վերջին պահպանել է նույն Աբակիր համայնքում բազմաբնակարան շենքում ուենցած իր բնակարանը, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքի իր ամառանոցը։ 

Որպես շարժական գույք՝ Ավանեսյանը հայտարարագրել է 2012 թվականի արտադրության Ford Fiesta մակնիշի ավտոմեքենա, նա նաև 1 մլն դրամի չափով բաժնետոմս է հայտարարագրել մի ընկերությունում, որի անունը նշված չէ։ 

Ավանեսյանի դրամական միջոցները 2022 թվականի վերջին կազմել են 2,1 մլն դրամ և 73,52 եվրո, որը տարվաս սկզբին 578 եվրո էր։ Անցյալ տարվա վերջում Ավանեսյանն ունեցել է նաև 1,5 մլն դրամ կանխիկ գումար։

Տարվա ընթացքում Ավանեսյանի եկամուտը կազմել է ընդհանուր 32 մլն 187 հազար 994 դրամ, որից 20 մլն 189 հազար 465 դրամը ստացել է ՀՀ առողջապահության նախարարությունից, իսկ 11 մլն 998 հազար 529 դրամը՝ «Աբովյան 39» ՍՊԸ-ից՝ որպես շահաբաժին։

Նշենք, որ 2017-2018թթ.-ին՝ մինչև փոխնախարարի, ապա նախարարի պաշտոնը զբաղեցնելը, Անահիտ Ավանեսյանը եղել է նաև «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Վերլուծական