Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը մասնակցելու է ավագանու ընտրություններին։
«Սիրելի հայրենակիցներ,
Սիրելի երևանցիներ
Այս տեսանյութում տալիս եմ վերջին ամիսներին ինձ ամենահաճախ տրված հարցի պատասխանը` արդյո՞ք մասնակցելու եմ սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին»,- գրել է նա և հրապարակել ստորև ներկայացվող տեսանյութը, որում նա հաստատում է՝ մասնակցելու է ավագանու ընտրություններին։